27 Մայիսի 2010, 634 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 947-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 4-րդ կետից հանել «(Երևան քաղաքի թաղային համայնքների)» բառերը.
2) որոշմամբ հաստատված զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգի`
ա. 5-րդ կետի երկրորդ պարբերությունը «տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը» բառերից հետո լրացնել «` համապատասխան որոշմամբ» բառերով,
բ. 6-րդ կետը «տեղական ինքնակառավարման մարմինները» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Երևանի համայնքի» բառերով, և նույն կետում «(Երևան քաղաքում` թաղապետարանները)» բառերը փոխարինել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)» բառերով,
գ. 8-րդ կետի երկրորդ պարբերությունում «Երևան քաղաքում` թաղային համայնքների» բառերը փոխարինել «Երևան քաղաքի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։