Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2010, 629 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող՝ աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ընկերությունների այսուհետ` ընկերություններ կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի, ինչպես նաև գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների այսուհետ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներ) գծով մուծված մուծվելիք գումարները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել ոչ ավելի, քան 59,732.3 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), որից՝ 2010 թվականի 1-ին կիսամյակում` 29,046.3 հազ. դրամ և ինն ամսում՝ 43,911.3 հազ. դրամ։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գումարները հատկացվում են`
1) ավելացված արժեքի հարկի գծով՝ 2009 թվականի տարեկան գործունեության արդյունքներով սույն որոշման հավելվածում նշված ընկերությունների կողմից մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար՝ 4,029.7 հազ. դրամ և 2010 թվականի գործունեության արդյունքներով տարվա ընթացքում ընկերությունների կողմից մուծվելիք գումարների փոխհատուցման համար՝ ոչ ավելի, քան 31,388.5 հազ. դրամ.
2) գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով՝ 2009 թվականի տարեկան գործունեության արդյունքներով սույն որոշման հավելվածում նշված ընկերությունների կողմից մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարի փոխհատուցման համար` 384.0 հազ. դրամ և 2010 թվականի գործունեության արդյունքներով տվյալ տարվա ընթացքում ընկերությունների կողմից մուծվելիք գումարների փոխհատուցման համար՝ ոչ ավելի, քան 23,930.1 հազ. դրամ։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրվում են բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարային փաստաթղթերի հիման վրա։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերը կազմել՝ հիմք ընդունելով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից տրամադրված`
1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների դեպքում՝
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2009, 2010 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով՝ ընկերությունների կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի վճարման անդորրագրերի պատճենները,
բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների պատճենները.
2) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարների դեպքում՝
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2009, 2010 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով ընկերությունների կողմից, որպես գործատու, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի վճարման անդորրագրերի պատճենները,
բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմին օրենքով սահմանված կարգով ներկայացված պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հաշվետվությունների պատճենները.
3) հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունենալու վերաբերյալ տեղեկանքը ըստ առանձին ընկերությունների։
5. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկը` սույն որոշման 1-ին կետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով.
2) գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության 2009, 2010 թվականների պետական բյուջե փաստացի վճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները` սույն որոշման 1-ին կետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 81.5 տոկոսի չափով.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների` համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջե վճարման ենթակա գումարներից ընկերությունների կողմից ավելի վճարված գումարները (գերավճարները) սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն.
4) ընկերությունների կողմից 2006-2009 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված` համապատասխան բյուջեներ վճարման ենթակա գումարներից ավելի վճարված և 2006-2009 թվականներին պետական բյուջեներից փոխհատուցված գումարները հաշվանցվում են 2010 թվականին սույն որոշմանը համապատասխան այդ ընկերություններին փոխհատուցվելիք գումարների դիմաց` համաձայն հավելվածի։
Հավելված