20 Մայիսի 2010, 612 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի համար տարածք ձեռք բերելու և նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2010 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 80,280.0 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հող» հոդվածով` 11,480.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 68,800.0 հազ. դրամ։
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նոր շենքային համալիրի կառուցման նպատակով հողատարածքը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքից 8 կիլոմետր դեպի Խնձորեսկի գյուղական համայնքն ընկած հատվածում` Վարդան Գրիշայի Գալստյանին (անձնագիր` AH 0353136, տրված` 27.03.2007 թ., 032-ի կողմից) սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներից։
3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետական կարիքների համար 2010 թվականին իրականացվող գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի։
Հավելված