20 Մայիսի 2010, 603 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Էրեբունու վարչական շրջան, Տիտո-գրադյան 14) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով։