Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2010, 588 - Ա

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մաuը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 17-րդ հոդվածը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ`
«Արմենիա» միջազգային oդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ կոնցեսիոներ) կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորային նոր համալիրի կառուցման առաջին փուլի իրականացման համար ստորագրվել էր վարկային պայմանագիր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) ու Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության (DEG) հետ, և այդ վարկային ծրագրի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Լիազորություն վերապահելու մասին» N 934-Ա որոշման հիման վրա կոնցեսիոների, EBRD-ի և DEG-ի հետ կնքվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ուղղակի պայմանագիր.
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորային նոր համալիրի կառուցման երկրորդ փուլի իրականացման համար կոնցեսիոները գտնվում է EBRD-ի, DEG-ի և Ասիական զարգացման բանկի (ADB) հետ վարկային պայմանագրի և հարակից պայմանագրերի կնքման գործընթացում.
Նոր վարկային պայմանագրով որպես վարկային միջոցների տրամադրման նախապայման նախատեսված է վերախմբագրված տարբերակով ուղղակի պայմանագրի կնքում Հայաստանի Հանրապետության կառավարության, կոնցեսիոների, EBRD-ի, DEG-ի և ADB-ի միջև, ինչպես նաև կոնցեսիոների գույքային իրավունքների գրավադրում վարկատուներին.
Կոնցեսիոները համաձայնություն է տվել «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում շահագործվող շենքի, այդ շենքով և օդային երթևեկության կառավարման նորակառույց աշտարակի շենքով զբաղեցված հողամասերի նկատմամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրից բխող` իր ունեցած իրավունքները դադարեցնելու վերաբերյալ, և EBRD-ին և DEG-ին, որոնց գրավադրված են այդ շենքը և հողամասերի նկատմամբ Կոնցեսիոների գույքային իրավունքները, գրավոր համաձայնվել են գրավից ազատելու այդ իրավունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լիազորել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովuեuյանին Հայաuտանի Հանրապետության կառավարության անունից uտորագրելու Հայաuտանի Հանրապետության կառավարության, կոնցեսիոների, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության («DEG») և Ասիական զարգացման բանկի (ADB) միջև կնքվող ուղղակի պայմանագիրը։
2. Հավանություն տալ Հայաuտանի Հանրապետության կառավարության և «Կորպորաuիոն Ամերիկա U.Ա.»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին uտորագրված պայմանագրի թիվ 4 լրացմանը (այuուհետ` լրացում)` համաձայն հավելվածի։
3. Լիազորել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովuեuյանին Հայաuտանի Հանրապետության կառավարության անունից uտորագրել լրացումը։
4. Լրացման ստորագրումից հետո կոնցեսիոների Հայաuտանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրից բխող իրավունքները՝ «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում շահագործվող շենքի, այդ շենքով և օդային երթևեկության կառավարման նորակառույց աշտարակի շենքով զբաղեցրած հողամասերի նկատմամբ համարել դադարեցված։
5. «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում շահագործվող` 5076.0 քառ. մետր մակերեսով, 369799818.84 դրամ մնացորդային արժեքով շենքը, այդ շենքով զբաղեցրած 1565 քառ. մետր մակերեuով հողամասը և օդային երթևեկության կառավարման նորակառույց աշտարակի շենքով զբաղեցրած 73 քառ. մետր հողամասը սեփականության իրավունքով հանձնել «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը` հաշվի առնելով կոնցեսիոների համաձայնությունը։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված հողամասերի կադաստրային արժեքի չափով ավելացնել «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով։
7. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարման համար անհրաժեշտ գործողությունների կատարումը։
Հավելված