20 Մայիսի 2010, 587 - Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 16-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թռչնագրիպի հակազդման ծրագրի շրջանակներում «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ձեռք բերված և հաշվեկշռում հաշվառված` 2006 թվականի արտադրության «ՇԵՎՐՈԼԵ - ՆԻՎԱ - 21230» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշը` 352 ԼԼ 64, նույնացման համարը` X9L21230060149151, շարժիչի համարը` 0160655)` 3.680.000 դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի պետական հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։