20 Մայիսի 2010, 586 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հրազդան քաղ. Երևան-Սևան մայրուղու աջ հատվածում գտնվող «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունից առանձնացված` 1365.41 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (պահեստ, պահակատներ, ջրավազան) (այսուհետ՝ գույք) մասնավորեցնել դասական աճուրդով։
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի
27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի հունվարի 26-ին գնա-հատված գույքի արժեքը` 54418 հազ. դրամ.
2) աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գինը` 54418 հազ. դրամ.
3) որ աճուրդի հաղթողին (այսուհետ` գնորդ) է մասնավորեցվում նաև գույքին հատկացված 0,576 հեկտար հողամասը` իր կադաստրային արժեքով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) գնորդի կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 609120 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտա-վորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանց-ման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
4. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Գնորդի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։
5. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը մեկամսյա ժամկետում` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։