Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2010, 582 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման N 7 հավելվածի «Կոտայքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման պլան» գլխի «II. Հրազդանի տարածաշրջան» բաժնի 6-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2010 թվականին «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպումից հետո ազատել նախկին «Հրազդանի ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության` Հրազդան քաղաքի Սպանդարյան 24 հասցեում գտնվող շենք, շինությունները և հողամասը (այսուհետ` գույք), որից` 23566.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու 1108.88 քառ. մետր մակերեսով 1-ին մասնաշենքը, 420.3 քառ. մետր մակերեսով շինությունները և 0.78 հեկտար հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, իսկ 17387.6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու 1128.25 քառ. մետր մակերեսով 2-րդ մասնաշենքը և 0.23 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին»` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը»։
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Հրազդանի քաղաքապետի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացումը երկու առանձին գույքային միավորների։
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքային միավորների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` այն համապատասխանաբար իրականացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին։