Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2010, 577 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 404 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաuտանի Հանրապետության պետական և այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 404 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի երկրորդ պարբերությունը «իրավական և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների դեպոզիտային» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։