Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2010, 576 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 98 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 98 որոշման 4-րդ կետի «ա» ենթակետը «կազմը» բառից հետո լրացնել «սահմանելով, որ թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը տրվում են անհատույց օգտագործման իրավունքով» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի կողմից հաստատված` պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնված գույքի կազմից հանել թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը և դրանք ներառել անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր