13 Մայիսի 2010, 552 - Ն
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 38-րդ հոդվածի 4-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` oրենք) 20-րդ հոդվածով սահմանված էլեկտրոնային եղանակով և հարկային մարմնից ձեռք բերված ձևերով հարկային հաշիվները կարող են դուրս գրվել օրենքով նախատեսված համապատասխան իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` հարկային հաշիվների դուրսգրման և հարկային հաշվանցումների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս` հաշվի առնել սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրույթները։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից։