16 Հունիսի 2005, 766 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գրանցված՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողների դրամական բավարարման և Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգերը սահմանելու մասին» N 2043-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
որոշման`
ա) վերնագրից, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերից, 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից, 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի վերնագրից և 1-ին կետից հանել «ծառայության» բառը.
բ) վերնագրում, 1-ին կետի «բ» ենթակետում, 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի վերնագրում և 1-ին կետում «գտնվելու» բառը փոխարինել «գրանցելու» բառով.
գ) 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով.
որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի`
ա) 2-րդ կետի «բ» ենթակետում «ռազմական դրության» բառերը փոխարինել «պատերազմի» բառով և նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» և «զ» ենթակետերով.
«ե) Հայաստանի Հանրապետության պետական այլ լիազոր մարմնից տեղափոխված ծառայողը՝ մինչև սահմանված կարգով ոստիկանությունում պաշտոնի նշանակվելը:
զ) կադրերի ռեզերվում ներառված կադրերի գործող ռեզերվում գրանցվում են 6 ամսվանից ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ծառայողները».
բ) 4-րդ կետում «ենթակետում» բառը փոխարինել «և «զ» ենթակետերում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: