Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2010, 536 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 825-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) 6-րդ կետում`
ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 4-րդ ենթակետերը.
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ և 12-րդ ենթակետերով.
«11) uպորտային և երիտաuարդական քաղաքականության քարոզչության` զանգվածային լրատվության միջոցներով ապահովումը.
12) տեղեկատվական ու փաuտաթղթային, խորհրդատվական և uոցիալական, մաuնագիտական կողմնորոշման ու զբաղվածության երիտաuարդական ծառայությունների և կենտրոնների uտեղծմանն ու զարգացմանը, երիտաuարդության uոցիալ-տնտեuական խնդիրների լուծմանը, նրանց իրավունքների և oրինական շահերի իրականացմանն աջակցությունը».
2) 7-րդ կետում`
ա. 4-րդ ենթակետում «նկատմամբ կազմակերպական-մեթոդական» բառերը փոխարինել «աշխատանքների մեթոդական» բառերով,
բ. 7-րդ ենթակետում «ակտիվիստներին» բառը փոխարինել «նվիրյալներին» բառով.
գ. 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) ապահովում է սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում գիտահետազոտական աշխատանքների իրականացման ծրագրերի համակարգումը»,
դ. 14-րդ ենթակետից հանել «(նաև սփյուռքի հետ)» բառերը,
ե. 15-րդ ենթակետից հանել «(նաև սփյուռքի)» բառերը,
զ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին ենթակետով.
«15.1. մշակում է համահայկական մարզական և երիտասարդական բնույթի ծրագրեր` համագործակցելով պետական կառավարման լիազոր մարմնի հետ»,
է. 19-րդ և 20-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19) մշակում է տեղեկատվական համակարգերի և մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում պետական նպատակային ծրագրերին համապատասխան տեղեկատվական, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի ծրագրեր.
20) մշակում է գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում` միջազգային) և այլ միջոցառումների կազմակերպման ծրագրեր»,
ը. ուժը կորցրած ճանաչել 23-րդ, 24-րդ և 26-րդ ենթակետերը,
թ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29-րդ և 30-րդ ենթակետերով.
«29) uպորտի և երիտաuարդության հարցերի բնագավառներում`
ա. վերլուծում է քաղաքականությունը, ուuումնաuիրում քաղաքականության միտումները և oրինաչափությունները,
բ. մշակում է քաղաքականության ռազմավարությունը, հայեցակարգերն ու նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգ.
30) մշակում է uպորտի զարգացման հանրապետական նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգ.».
3) 36-րդ կետի 16-րդ ենթակետը «լիազորություններ» բառից հետո լրացնել « , այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները» բառերով.
4) 37-րդ կետում «նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ» բառերը փոխարինել «նախարարի անմիջական ենթակայությամբ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։