Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2010, 532 - Ն

ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Երևանի բեռնման և բեռնաթափման ուղեմաս» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Գյումրու մասնաճյուղի էլեկտրական ենթակայանի 246.41 քառ. մետր մակերես ունեցող շենքով և դրա զբաղեցրած` 0.016063 հեկտար հողատարածքով (կադաստրի վկայական` N 028325) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը։
3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով։
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն իր զբաղեցրած հողատարածքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին։
5. «Երևանի բեռնման և բեռնաթափման ուղեմաս» փակ բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Շենգավիթի վարչական շրջան, Արարատյան 95) բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով։
6. Սահմանել`
1) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի ապրիլի 21-ին գնահատված արժեքը` 961870 հազ. դրամ.
2) աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 961870 հազ. դրամ։
7. Ընկերության պարտավորությունները 2010 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 3208 հազ. դրամ, այդ թվում՝
1) կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 164 հազ. դրամ.
2) կարճաժամկետ կրեդիտորական պարտք` Հայաստանի Հանրապետության բյուջեի գծով` 1780 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 55 հազ. դրամ.
4) պարտավորություններ` անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1041 հազ. դրամ.
5) այլ ընթացիկ պարտավորություններ` 168 հազ. դրամ։
8. Ընկերության բաժնետոմսերը (այսուհետ` գույք) աճուրդի ձևով մասնավորեցնելուց հետո պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում։
9. Ընկերությունը 2000-2008 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի։
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
3) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 1920000 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով.
4) աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Գնորդի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։
11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան վարչական շրջանի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի։
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։