Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2010, 527 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1379-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1873-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1379-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետով հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայփոստ Թրաստ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված` բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) 2.5.3-րդ կետը.
2) պայմանագրի 3.5.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.5.5. ընկերության վերստուգող հանձնաժողովի ընտրությունը և վերստուգող հանձնաժողովի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնել համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշումից բխող «Հայաստանի Հանրապետության և «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված` բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագիր։