6 Մայիսի 2010, 509 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 11,662.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը սույն որոշման հավելվածում նշված ընկերություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։
Հավելված