6 Մայիսի 2010, 517 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՆԵՐՔԻՆ ԳՅՈԴԱՔԼՈՒԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Ներքին Գյոդաքլուի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Սյունիքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
2. Սահմանել, որ «Ներքին Գյոդաքլուի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Սյունիքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է (այսուհետ` կազմակերպություն)։
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություն կատարել կազմակերպության կանոնադրության մեջ և ապահովել դրա պետական գրանցումը.
2) ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
3) ապահովել «Ներքին Գյոդաքլուի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը կազմակերպության միջոցների հաշվին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից։