29 Ապրիլի 2010, 476 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 329,356.8 հազ. դրամ, որից`
1) 55,000.0 հազ. դրամ` Հ-32 Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 ավտոճանապարհի 22+860 կմ-ի փլվածքի հիմնանորոգման աշխատանքների համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
2) 10,000.0 հազ. դրամ` Ա/ճ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ110+300 փլուզված հատվածի վերականգնման աշխատանքների համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
3) 80,000.0 հազ. դրամ` Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման կմ 34 փլուզված հատվածի վերականգնման աշխատանքների համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
4) 30,000.0 հազ. դրամ` Ա/ճ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 114-րդ կմ սողանքային գոտու ճանապարհի վերականգնման աշխատանքների համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
5) 95,000.0 հազ. դրամ` Ա/ճ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 114-րդ կմ (Հովք գյուղի մոտ) սողանքը շրջանցող ժամանակավոր ճանապարհի շինարարության համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով).
6) 11,596.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կարիքները հոգալու նպատակով վարչական սարքավորումների ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով).
7) 47,760.0 հազ. դրամ` նախագծահետազոտական աշխատանքների համար` համաձայն N 6 հավելվածի (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված հիմնանորոգման ու շինարարության աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում։
4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների (ներառյալ դրանց նախագծային աշխատանքները) հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումը կատավում է մեկ անձից գնման ձևով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշմամբ հաստատված` գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» կետի պահանջների պահպանման։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված