Կառավարության որոշումներ

24 Մարտի 2005, 753 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 120 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափը հաստատելու մասին» N 120 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

որոշման մեջ`

ա) վերնագիրը, 1-ին կետի «բ» ենթակետը և 3-րդ կետը «փոխհատուցման» բառից հետո լրացնել «առավելագույն» բառով.

բ) 1-ին կետից հանել «(ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով)» բառերը.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.

«11. Սահմանել, որ սույն որոշման հավելվածներում նշված (դրամով արտահայտված) գումարները եվրոզոնայի երկրներում ծառայող դիվանագետներին վճարվելու են եվրոյով, այլ պետություններում ծառայող դիվանագետներին` ԱՄՆ-ի դոլարով».

դ) NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացման կարգը (սահմանելով ՄԱԿ-ի չափանիշների հիման վրա ԱՄՆ-ի դոլարով կամ եվրոյով վճարվող գումարների չափը, ինչպես նաև արտարժույթով և Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված գումարների տարբերության արդյունքում առաջացած գումարների տնօրինման մեխանիզմը)` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: