29 Ապրիլի 2010, 461 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱԶԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչների` համաձայն հավելվածի, բնակարանային խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 13,020.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով)։
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծվում են անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով` շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար.
2) սույն որոշման հավելվածում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին.
3) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից բնակեցումից ազատված բնակելի տները ենթակա են քանդման` սեփականատերերի միջոցներով` աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից հետո ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում.
4) աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև կնքված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն ստանալու մասին պայմանագրով.
5) աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքման օրվանից 6 ամիս։
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված անձանց աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխhատուցման` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան.
2) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված ընտանիքների կողմից սողանքային գոտում գտնվող բնակելի տների քանդումից և սահմանված կարգով աջակցության միջոցով ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումից հետո սողանքային գոտում զբաղեցված հողամասերի օգտագործման և դրանց նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ։
Հավելված