Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2010, 457 - Ա

«ՎԻԿՄԵԴ» ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Ուժը կորցրած ճանաչել «Վիկմեդ» էսթետիկ բժշկության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Կոմիտասի 1, բն. 30, և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Կոմիտասի 43/1, թիվ 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի N 133-Ն որոշմամբ տրված հոգեմետ նյութերի պահպանման գործունեության լիցենզիան։