15 Ապրիլի 2010, 452 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից բխող` աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից բխող` աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք միջոցառումների կատարման հնարավորության հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության համապատասխան ժամանակաշրջանի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատված սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված