Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2010, 445 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1844-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի N 898 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1844-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը, 2-րդ կետի «գ» և «ը» ենթակետերը, N 2 հավելվածը.
2) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում «եռամսյակային» բառը փոխարինել «կիսամյակային և տարեկան» բառերով, «մինչև նշված ժամանակահատվածներին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը» բառերը` «ընդ որում, 1-ին կիսամյակի համար մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, իսկ տարեկան կտրվածքով ճշգրտված վերջնական ցուցանիշները` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 5-ը» բառերով, իսկ «մոնիտորինգի ձևերին համապատասխան» բառերից հետո լրացնել «`ընդ որում այն առևտրային կազմակերպությունները, որոնց կառավարումն իրականացվում է հավատարմագրային կառավարման, կոնցեսիոն, վարձակալական կամ այլ պետական-մասնավոր համագործակցության պայմանագրերի հիման վրա, մինչև պայմանագրով սահմանված ժամկետների ավարտը Հայաստանի Հանրապետության կառավարման համապատասխան մարմիններ են ներկայացնում միայն տարեկան աուդիտի եզրակացությունը» բառերով.
3) որոշման 2-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված տեղեկանքները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացվում կիսամյակային պարբերականությամբ (աճողական), ընդ որում, 1-ին կիսամյակի համար մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, իսկ տարեկան կտրվածքով ճշգրտված վերջնական ցուցանիշները` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 5-ը».
4) որոշման 2-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը, սույն որոշմամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, մինչև 1-ին կիսամյակին հաջորդող երկրորդ ամսվա ավարտը, իսկ տարեկանը` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 5-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում իրականացված ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների վերլուծության մասին տեղեկանքներ` կիսամյակային և տարեկան կտրվածքով։».
5) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» և «ժ» ենթակետերով.
«թ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետության գնահատման համար որպես հիմնական ցուցանիշ հիմք է ընդունվում կազմակերպության շահութաբերությունը.
ժ) այն առևտրային կազմակերպությունները, որոնք համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի 1.1-ին ենթակետով սահմանված պահանջների համարվում են խոշոր կազմակերպություններ, ֆինանսատնտեսական մոնիտորինգի ձևերին համապատասխան տեղեկատվության հետ Հայաստանի Հանրապետության կառավարման համապատասխան մարմիններ են ներկայացնում նաև տարեկան աուդիտի եզրակացությունը։».
6) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության իրականացման կարգի 3-րդ կետի «ա» ենթակետը.
7) ուժը կորցրած ճանաչել կարգի III գլուխը.
8) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության իրականացման կարգի 14-րդ կետի «դ» ենթակետում «եռամսյակային կտրվածքով» բառերը փոխարինել «կիսամյակային և տարեկան կտրվածքով» բառերով.
9) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված N 3 հավելվածի` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրվող ցուցանիշների մասին տեղեկանքի ձևը 2-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին սյունակով.
առևտրային կազմակերպության գործունեության ոլորտը
2.1

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։