15 Ապրիլի 2010, 440 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքաշինության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) անհատական բնակելի տների բազմակի oգտագործման oրինակելի նախագծերի և դրանց կատալոգի ներդրման ու կիրառման կարգը (այսուհետ` կարգ)` համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաuտանի Հանրապետության գյուղական բնակավայրերում բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգի ներդրման ու կիրառման կարգը հաստատելու մասին» N 92 որոշումը։
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից մշակված` գյուղական համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի 10 տների նախագծերի կատալոգի և գյուղական համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի 10 տների խորհրդատվական ձեռնարկի կիրառումն իրականացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված