Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2010, 438 - Ա

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 18900.0 հազ. դրամ, որից (աճողական)` առաջին կիսամյակ` 14400.0 hազ. դրամ, ինն ամիս` 15900.0 հազ. դրամ` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարները սույն որոշման հավելվածում նշված պետական ոչ առևտրային կազմակերպություններին և ընկերություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։
Հավելված