15 Ապրիլի 2010, 421 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընթացիկ տարում Հայրենական մեծ պատերազմի 400 վետերանի հանգստի և վերականգնողական բուժման կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 48,000.0 հազ. դրամ, որից` 2010 թվականի առաջին կիսամյակում` 6,000.0 հազ. դրամ, ինն ամսում` 30,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սոցիալական ապահովության բնեղեն նպաստներ ծառայություններ մատուցողներին» հոդվածով)։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել ընթացիկ տարում Հայրենական մեծ պատերազմի վետերանների հանգստի և վերականգնողական բուժման ուղեգրերի տրամադրման կարգն ու պայմանները։