1 Ապրիլի 2010, 412 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 124 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների (աշխատանքների, ծառա-յությունների) ներմուծման և արտահանման ոչ տարիֆային կարգավորման մասին»
N 124 որոշման 8-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) առաջին պարբերությունից հանել «միջուկային նյութերի (ներառյալ ջերմաարտադրիչների տեսքով նյութերը) տեխնոլոգիաների, սարքավորումների, տեղակայանքների, հատուկ ոչ միջուկային նյութերի և դրանց հետ կապված ծառայությունների, իոնացնող ճառագայթման արդյունքների, ինչպես նաև թմրադեղերի» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել երկրորդ և երրորդ պարբերությունները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։