15 Ապրիլի 2010, 409 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1854 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը հաստատելու մասին» N 1854 -Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշումը 1.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ և 1.3-րդ կետերով.
«1.2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում (համայնքներում) և Երևան քաղաքում (վարչական շրջաններում) «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում իրականացվելիք ներդրումային ծրագրերի իրականացման կարգը` համաձայն N 3 հավելվածի։
1.3. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում (համայնքներում) և Երևան քաղաքում (վարչական շրջաններում) իրականացվելիք ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների ստացման, ծախսման և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագիրը` համաձայն N 4 հավելվածի։».
2) որոշումը լրացնել N N 3 և 4 հավելվածներով` համաձայն N N 1 և 2 հավելվածների.
3) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
ա) առաջնահերթության կարգով, մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը, ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (համայնքների) և Երևան քաղաքի (վարչական շրջանների), հաստատել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում իրականացվելիք ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափերը` հաշվի առնելով տվյալ համայնքի կամ վարչական շրջանի աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը.
բ) «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների 5 տոկոսից ձևավորել պահուստային ֆոնդ` տվյալ տարվա ընթացքում ի հայտ եկած նոր ներդրումային ծրագրերի ֆինանսավորման նպատակով, իսկ օգոստոսի 1-ի դրությամբ պահուստային ֆոնդի մնացորդի առկայության դեպքում այն բաշխել Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի միջև` սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված բանաձևով.
գ) սույն կետի «ա» ենթակետով բաշխված ֆինանսական միջոցների չծախսված մասն ուղղել պահուստային ֆոնդ.
դ) անհրաժեշտության դեպքում սույն կետի «բ» ենթակետով նախատեսված պահուստային ֆոնդի անբավարարության դեպքում վերաբաշխել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված բանաձևով բաշխված ֆինանսական միջոցների չծախսված մասը։».
4) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում`
ա. «միջոցներն» բառը փոխարինել «միջոցների չբաշխված մասն» բառերով.
բ. Մթ Մթ
«Գբ = -------, որտեղ Մթ » բանաձևը փոխարինել «Գբ= ------------------------------ »
թ թ=1 Մթ1 + Մթ2 + ..... + Մթn
բանաձևով.
5) որոշման N 1 հավելվածի`
ա. 2-րդ կետի «ա» ենթակետը «խաղահրապարակների» բառից հետո և «ե» ենթակետը «ցանցի» բառից հետո լրացնել «սանիտարական մաքրման,» բառերով,
բ. 7.1-ին կետի առաջին պարբերությունում «բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում» բառերը փոխարինել «մինչև հուլիսի 20-ը» բառերով, երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այն համայնքները, որոնք տվյալ տարում չեն հավաքագրել գույքահարկը և հողի հարկի մինչև 50 տոկոսը, և ձևավորել են աշխատավարձի պարտք, հաջորդ տարվա համար չեն ներկայացնում ծրագրերի հայտ-առաջարկ։», իսկ երրորդ պարբերությունում «բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում» բառերը փոխարինել «մինչև հուլիսի 30-ը» բառերով,
գ. 8-րդ կետում`
Հթ Հթ
«Գբ = -------, որտեղ Հթ » բանաձևը փոխարինել « Գբ= ------------------------------ »
թ թ=1 Հթ1 + Հթ2 + ..... + Հթn
բանաձևով,
դ. 12-րդ կետը «նախարարություն» բառից հետո լրացնել «, որը հնգօրյա ժամկետում տալիս է իր դիրքորոշումը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված