15 Ապրիլի 2010, 408 - Ն
«ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
2. Սահմանել, որ`
1) «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
ա. աշխատաշուկայում հաշմանդամ անձանց մրցունակության բարձրացման և աշխատանքի շուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտության ընտրության նպատակով մասնագիտական կողմնորոշումը,
բ. աշխատաշուկայում հաշմանդամ անձանց ընդգրկվածության մակարդակի հետազոտությունների և վերլուծությունների իրականացումը,
գ. հաշմանդամների սոցիալական հարմարմանը և աշխատանքի (մասնագիտական) վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
դ. հաշմանդամ անձանց աշխատանքի տեղավորման հեռանկարների կանխատեսումների իրականացումը,
ե. հաշմանդամներին և նրանց ընտանիքների անդամներին հաշմանդամների սոցիալական մեկուսացումը մեղմելուն ուղղված սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումը,
զ. հաշմանդամներին իրենց աշխատանքային ունակությունների բացահայտմանն ուղղված հոգեբանական օգնության տրամադրումը,
է. հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ գործատուներին և հասարակությանն իրազեկումը.
2) «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական uեփականություն հանդիuացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք.
3) «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում է Գյումրի քաղաքի Մանուշյան 5/5 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենք, շինություններ և այլ հիմնական միջոց հանդիսացող գույք` ընդհանուր 162742.5 հազ. դրամ արժողությամբ.
4) «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 1,973.8 հազ. դրամ արժողությամբ գույք։
3. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
4. Թույլատրել «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման ուսուցման կազմակերպում։
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաuտատել`
1) «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը uեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.
2) «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` դրանում ամրագրելով, որ «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են և uահմանված կարգով ապահովել պետական գրանցում իրականացնող մարմին այն ներկայացնելը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։