Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2010, 407 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ (ԴԻՄՈՒՄԻ) ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման մասին հայտի (դիմումի) ձևերը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետությունում հաշվառման ենթակա հաստոցների, սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման մատյանի ձևը` համաձայն N 3 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված