15 Ապրիլի 2010, 404 - Ա
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Գույք օտարելու մասին» N 1105-Ա որոշման` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված սույն որոշման հավելվածում նշված գույքը հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ գնահատողի կողմից գնահատված 31818,4 հազ. դրամ ընդհանուր արժեքով ներդնել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալում, որի դիմաց վճարումը կկատարվի ընկերության կողմից համապատասխան քանակությամբ բաժնետոմսերի թողարկման և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխման եղանակով։
Հավելված