Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2010, 402 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ռազմական գործողությունների հետևանքով 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և այլ մարզերի բնակավայրերում բնակություն հաստատած արծվաշենցիների բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննության համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 16,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննությունն իրականացվում է համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ցուցակի համաձայն։