8 Ապրիլի 2010, 382 - Ն
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 54-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունում կազմակերպել «Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք», «Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողով», «Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում» և «Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» համաժողովները։
2. Հաստատել «Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք», «Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողով», «Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում» և «Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» համաժողովների կազմակերպման ծրագրերը և նախահաշիվները` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված