Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2010, 378 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԿՆՔՎԱԾ N 4095 AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված խմելու ջրի ներքին ցանցերի, խմելու ջրի մայր ջրագծի նոր ճյուղի և օրական կարգավորող ջրավազանի (ՕԿՋ), ոռոգման համակարգի, ոռոգման ջրագծի և ջրընդունիչների, գազատարի, վերականգնված մայր ջրագծերի, ջրի ներքին ցանցերի և ջրընդունիչի, ջրի արտաքին ցանցի, ոռոգման ներքին ցանցի, ոռոգման ջրագծի և ջրընդունիչների, ոռոգման համակարգի, օրական կարգավորող ջրավազանների, օրական կարգավորող ջրավազանի ջրընդունիչ կառույցների, ջրհավաք ավազանի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում կառուցված գույքի կազմից 93.526.326 դրամ արժողությամբ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի։
2. Առաջարկել Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում խմելու ջրի մայր ջրագծերի և օրական կարգավորող ջրավազանի, խմելու ջրի ներքին ցանցերի վերականգնման նպատակով կատարված ծախսերը` 465.178.068 դրամի չափով, ավելացնել համապատասխան համայնքների սեփականությունը հանդիսացող կառույցների հաշվեկշռային արժեքներին` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով համայնքների միջոցների հաշվին։ Համապատասխան համայնքներին հանձնել կառուցված և վերականգնված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև կատարողական ակտերից մեկական օրինակներ։
Հավելված