Կառավարության որոշումներ

8 Ապրիլի 2010, 374 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2002 թվականի նոյեմբերի 5-ին Ստրասբուրգում ստորագրված և 2002 թվականի դեկտեմբերի 26-ին վավերացված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին» փոխըմբռնման հուշագրի 10-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին» փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը։