8 Ապրիլի 2010, 364 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտի կարգավորման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, ռազմավարական ծրագրերի, կրթական բարեփոխումների և կրթության ոլորտում նոր սկզբունքների իրագործմանն աջակցող կազմակերպությունների կողմից ֆինանսական աջակցությունները մուտքագրելու և դրանք տնօրինելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ինը տարի գործողության ժամկետով իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային միջոցների հաշիվ։