8 Ապրիլի 2010, 359 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Պետական ֆինանսական կառավարման և կորպորատիվ հաշվապահական հաշվառման և աուդիտի ծրագրի նախապատրաստման համար» PHRD 093098 դրամաշնորհի համաձայնագրի պայմանների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Պետական ֆինանսական կառավարման և կորպորատիվ հաշվապահական հաշվառման և աուդիտի ծրագրի նախապատրաստման համար» PHRD 093098 դրամաշնորհի համաձայնագրով նախատեսված աշխատանքների իրականացման կարգի հետ կապված առանձնահատկությունները` սահմանել, որ`
1) ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի միջոցով.
2) ծրագրի համակարգման` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ ծրագրերի կառավարման խորհուրդներին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհուրդը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։