1 Ապրիլի 2010, 354 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագրի հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` քննարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման խնդիրը և Հայաuտանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված