Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2010, 346 - Ա

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՍՈԼԱԿ ԵՎ ԱՐԳԵԼ ԳՅՈՒՂԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ, «ՄԱՔՐԱՎԱՆ-2» ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» N L2363-ICB-1-15 ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ «ԵՂԵԳՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ, ԳԵՏԱՓ, ԳՈՄՔ, ՄԱԼԻՇԿԱ, ՆՈՐ ԱԶՆԱԲԵՐԴ ԵՎ ՇԱՏԻՆ ԳՅՈՒՂԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» N L2363-ICB-1-23 ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպություն-ների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկ-տորի) ծրագրի շրջանակներում անցկացված և Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Չարենցավան քաղաքի, Սոլակ և Արգել գյուղերի ջրամա-տակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում, «Մաքրավան-2» պոմպա-կայանի վերակառուցում» N L2363-ICB-1-15 մրցույթի արդյունքները` 788279043,0 դրամ արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «ՍԱԴԵ» փակ բաժնետիրական ընկերությունը.
2) Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկ-տորի) ծրագրի շրջանակներում անցկացված և Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Եղեգնաձոր քաղաքի, Գետափ, Գոմք, Մալիշկա, Նոր Ազնաբերդ և Շատին գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում» L2363-ICB-1-23 մրցույթի արդյունքները` 845526320,0 դրամ արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «ՇՄՇ-23» բաց բաժնետիրական ընկերություն - «Վայոց ձոր» բաց բաժնետիրական ընկերություն» կոնսորցիումը։