Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2010, 344 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 5-րդ կետում`
ա. «ա» ենթակետը «մասնագիտական» բառից հետո լրացնել «ինչպես նաև լրացուցիչ» բառերով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.
«ը) սովորողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.».
2) որոշմամբ հաստատված կանոնադրությունը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
«10.1. Կոնսերվատորիան իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
1) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթության կազմակերպում.
2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում.
4) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.
5) հրատարակչական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
6) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
7) մշակութային գործունեության (ուսանողական համերգներ, փառատոներ) ծավալում.
8) սովորողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։