Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2010, 340 - Ն

ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիրը` համաձայն հավելվածի.
2) որ ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումներն իրականացվում են ջրավազանային կառավարման մարմինների լիազորությունների ընդլայնման ապահովման և ջրավազանային կառավարման պլանների պահանջների համաձայն ջրօգտագործման հայտերի գնահատման գործընթացում դրանց դերի ամրապնդման նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված