12 Մայիսի 2005, 732 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման 9-րդ կետին համապատասխան և բյուջետային գործընթացի միասնականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատարանների քաղաքային հեռախոսագծերի քանակի և քաղաքային հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի նորմաները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության դատարանների համար հատուկ հեռախոսակապի (սուպեր), ռադիոկապի, փոստային կապի, ինտերնետային կապի և քաղաքային ռադիոցանցի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի:
3. Որպես Հայաստանի Հանրապետության դատարանների համար ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների, էլեկտրաէներգիայի, վառելիքի, ջեռուցման և գազի ձեռքբերման ծախսերի նորմաներ ընդունել պետական կառավարման մարմինների համար սահմանված ընդհանուր նորմաները:
Այն դեպքում, երբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված նորմաների համար չափանիշ է ծառայում աշխատասենյակների մակերեսը կամ ծավալը, ապա հաշվառվող տարածքների մեջ հաշվի են առնվում նաև դատական նիստերի դահլիճների մակերեսը կամ ծավալը:
Այն դեպքում, երբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված նորմաների համար չափանիշ է ծառայում հաստիքների թիվը, ապա հաստիքների սահմանված թիվը պետք է ավելացվի այն թվով, որը կստացվի դատական նիստերի դահլիճների ընդհանուր մակերեսի մեծությունը վարչական աշխատողի համար նախատեսված տարածքի այն նորմատիվային մեծության վրա բաժանելու արդյունքում, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի «Պետական հիմնարկներին տրամադրվող տարածքների հաշվարկման նորմատիվները հաստատելու մասին» N 532 որոշմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից և տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: