Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2010, 335 - Ա

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ՎԱԳՈՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից` 2009 թվականի ապրիլի 16-ի N C 7647 հայտարարագրով արտահանված NN 056 11486, 056 11767, 056 14672, 056 14714, 056 14722, 056 14730, 056 14789, 056 14847 ուղևորատար վագոնների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2010 թվականի մայիսի 31-ը։