Կառավարության որոշումներ

1 Ապրիլի 2010, 334 - Ա

«ՈՐՍՈՐԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԶԵՆՔԻ (ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՀԱՐԴԱՐՈՒՄ) ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ, 43-րդ հոդվածների, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Որսորդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Նուբարաշեն, 12/3, գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Նուբարաշենի խճուղի, 7) տալ զենքի (քաղաքացիական ու ծառայողական զենքերի վերանորոգում և գեղարվեստական հարդարում) արտադրության լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել «Որսորդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը զենքի (քաղաքացիական ու ծառայողական զենքերի վերանորոգում և գեղարվեստական հարդարում) արտադրության լիցենզիայի տրամադրումը։