18 Մարտի 2010, 322 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմա-կերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը հանձնված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի 53 հասցեում գտնվող կաթսայատան` 8210.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու 100 քառ. մետր մակերեսով աջակողմյան հատվածը, ինչպես նաև 105.0 քառ. մետր մակերեսով` պետական սեփականություն հանդիսացող հողամասը հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրել այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով
հանձնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության նորակառույց մասնա-շենքի էլեկտրական սնուցման նպատակով բաշխիչ կետ կառուցելու պայմանով։
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու աշխատանքների կատարումը.
2) բաշխիչ կետի շինմոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո` սահ-մանված կարգով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկե-րության հետ համատեղ ապահովել անժամկետ, անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահե-տազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։