Կառավարության որոշումներ

25 Մարտի 2010, 315 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի փորձնական գործարան» պետական ձեռնարկության լուծարումից հետո մնացած, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ 12776000 դրամ գնահատված արժեքով հիմնական միջոցները և 263174 դրամ գնահատված արժեքով շրջանառու միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն NN 1 և 2 հավելվածների, սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Սահմանել, որ գույքի գնահատման համար 195600 դրամ գումարը ենթակա է վճարման` «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։