Կառավարության որոշումներ

18 Մարտի 2010, 309 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (պետական գրանցման վկայական` N 2541286, տրված` 10.06.2009 թ.), որևէ պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում չհաշվառված, Երևան քաղաքի Ա. Սարգսյան 8 հասցեում գտնվող` 637.5 քառ. մետր մակերեսով` չորրորդ աստիճանի վնասվածությամբ շենքը և դրա սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 0.047508 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) նվիրել Երևանի քաղաքային համայնքին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Երևանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Երևանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին։