Կառավարության որոշումներ

25 Մարտի 2010, 306 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 232 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 184 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 127 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները և պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստության գործընթացը հստակեցնելու նպա-տակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի
19-ի «Հայաuտանի Հանրապետության պետական բարձրագույն ուuումնական հաuտատությունների ուսանողների՝ պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաս-տության հիմնադրույթները և այդ բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը հաստատելու մասին» N 232 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`
2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինuտիտուտում պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստությունն իրականացվում է «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» ֆակուլտետի ուսանողների համար՝ ուսուցումը կազմակերպելով առաջին կուրսից։».
2) որոշման հավելվածում 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ռազմական պատրաստությունից ավարտական քննությունը հանձնած և պետական կրթական համակարգի ինտերնատուրա կամ օրդինատուրա ընդունված, սահմանված ժամ-կետում ինտերնատուրան կամ օրդինատուրան ավարտած շրջանավարտները որակավորվում են որպես պահեստազորի սպայական կազմ, և նրանց շնորհվում է պահեստազորի «բժշկական ծառայության լեյտենանտ» զինվորական կոչում։ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարտած և տվյալ տարվա ընթացքում պետական կրթական համակարգի ինտերնատուրայում կամ օրդինատուրայում չհրամանագրված կամ հրամանագրված և մինչև ուսման ավարտը որևէ հիմքով ինտերնատուրայից կամ օրդինատուրայից հեռացված քաղաքացին ենթակա է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` հաշվի առնելով ստացած մասնագիտությունը։ Նշված դեպքում քաղաքացուն սպայական կոչում շնորհվում է պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո։
Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինuտիտուտի «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» ֆակուլտետում ռազմական պատրաստությունից ավարտական քննությունը հանձնած և պարտադիր զինվորական ծառայություն անցած կամ օրենքով սահմանված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու իրավունք ունեցող անձինք որակավորվում են որպես պահեստազորի սպայական կազմ, և նրանց շնորհվում է պահեստազորի «լեյտենանտ» զինվորական կոչում։ Պարտադիր զինվորական ծառայու-թյուն չանցած անձանց պահեստազորի «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո։»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 20-ի «Հայաuտանի Հանրապետության պետական բարձրագույն ուuումնական հաuտատությունների ռազմական ամբիոնների մասին» N 184 որոշման 1-ին կետից հանել «իսկ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինuտիտուտի ռազմական ամբիոնը՝ 1999/2000 ուսումնական տարվանից» բառերը։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 2-ի «Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինuտիտուտում «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» մասնագիտության գծով դիմորդների ընդունելության մասին» N 127 որոշման 2-րդ կետը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։