Կառավարության որոշումներ

25 Մարտի 2010, 301 - Ն

ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Փախuտականների և ապաստանի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Փախuտականների և ապաստանի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապե-տության կառավարության լիազորած պետական մարմին (լիազոր մարմին) ճանաչել Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը։
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 16-ի «Փախստականների հարցերով զբաղվող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահելու մասին» N 632 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։