Կառավարության որոշումներ

25 Մարտի 2010, 282 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 231 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած Հայաստանի Հանրապետության միջնակարգ հանրակրթական դպրոցներ» պետական հիմնարկները վերակազմակերպելու մասին» N 231 որոշմամբ հաստատված` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած Հայաստանի Հանրապետության միջնակարգ հանրակրթական դպրոցների ցանկի «Երևան քաղաք» բաժնում «Մ. Արազու անվան N 29 դպրոց» բառերը փոխարինել «Անդրանիկ Մարգարյանի անվան N 29 դպրոց» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։